▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի Թաղի բնակիչը դանակահարել է հարևանին` հարվածներ հասցնելով նրա օրգաններին

62-ամյա Ավետիք Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Սարի Թաղի իրենց տան բակում վիճաբանել է իր հարևան Գ.Ոսկանյանի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսական օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Աղբյուրը՝ shamshyan.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more