Սանկտ Պետերբուրգում ընթացող մարտեր առանց կանոնների Bears FC 8 մրցաշարում Սարգիս Մելքումյանը տարել է մեծ հաղթանակ ու դարձել է BFC-ի եռակի չեմպիոն։ Սարգիս Մելքումյանի մենամարտը ճանաչվել է երեկոյի լավագույն մենամարտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարգիս Մելքումյանի սանը՝ 17-ամյա Արտյոմ Ղահրամանյանը հաղթել է ադրբեջանցուն․ նա եղել է Վարդան Ղուկասյանի նկարով շապիկով , իսկ մենամարտի վերջում՝ նաև՝ Արցախի դրոշով։
Նշենք, որ մրցաշարում հայ մասնակիցների հովանավորը «Ակվատեկ»-ն է։