▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սանմաքրման ծավալուն աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի: 

 ՀՀ ԱԻՆ հատուկ տեխնիկայով պատշաճ տեսքի են բերվում երևանյան արձանները: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն, ի դեպ, հատուկ սարքերով մասնակցել են նաև դժվարամատչելի տարածքների մաքրման գործին:
 Շաբաթօրյակն իրականացվել է շուրջ 160 միավոր մեքենասարքավորումների ներգրավմամբ, իսկ կուտակված 550 տոննա աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները և գործիքները մասնակիցներին տրամադրել է Երևանի քաղաքապետարանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more