▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեքը»` նաև Էրեբունիում

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը մարտի 16-ից գործունեություն է ծավալում նաև Էրեբունի վարչական շրջանում: Նախօրեին վարչական շրջանում առկա 800 աղբամանները փոխարինվել են թվով 900 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են:

Աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրությամբ պարփակված հատվածներում: Աղբահանությունը Էրեբունի վարչական շրջանում կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով: Մասնագիտացված մեքենամեխանիզմներով վարչական շրջանում պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում: Էրեբունին թվով 11-րդ վարչական շրջանն է, ուր մասնագիտական ծառայություններ է մատուցում «Սանիթեք» ընկերությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more