▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվելը անչափահասին զրկել է կուսությունից, հղիացրել ու զղջացել արածի համար

Shamshyan.com-ը գրում է. Սամվել Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 21 տարին լրացած լինելով` քրեական գործով չպարզված օրը, Արմավիրի մարզի իրենց տանը, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Թ.-ի հետ, որը հայտնաբերվել է «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲ ընկերության կանանց կոնսուլտացիայի բաժին դիմելուց հետո, երբ Թ.-ի մոտ ախտորոշվել է 33 շաբաթական հղիություն: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ դատարանը քննելով գործը վճռել է ամբաստանյալ Սամվել Գևորգյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ, Սամվել Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more