▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել, կալանքի միջնորդությունն է քննվում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Ոստիկանները հավաքվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, որտեղ պետք է Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի:

***

***

«Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Զավեշտալին այն է, որ նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով, նաև սահմանում է տուգանք, հանրային աշխատանքներ, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն՝ իբրև թե հնչեցրել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։

Փաստաբանը հայտնեց նաև՝ ունեն տեղեկություններ, որ կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։

***

Սամվել Կարապետյանի դեմ առաջադրված մեղադրանքները` իբր իշխանության զավթման մասին, որևէ իրավական կամ փաստական հիմք չունեն և ակնհայտ ճնշման փորձ են. Սամվել Կարապետյանի մամուլի ծառայության հայտարարությունը

«Սամվել Կարապետյանը միշտ խոսել և շարունակում է խոսել հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների շահերի պաշտպանության օգտին։ Նրա խոսքերն ու գործողությունները բացառապես ուղղված են քաղաքացիների իրավունքների և կրոնի ազատության խաղաղ պաշտպանությանը»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցրել են, որ Սամվել Կարապետյանը վաստակավոր ձեռնարկատեր, բարերար է, բազմաթիվ պետական և հասարակական պարգևների դափնեկիր, այդ թվում՝ «Արցախի հերոս» և «Հայաստանի որդի» պատվավոր կոչումների դափնեկիր։ 

***

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար ՔԿ–ի դիմաց հավաքվածները շարժվում են դեպի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր, քանի որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կքննվի այնտեղ։

Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը, այդպես էլ չի հասկացել, թե ինչու են գիշերն իրենց տարել 6–րդ վարչություն

«Էմոցիոնալ պոռթկումների արդյունք էր երևի։ Զարմանալի մոտեցում է, բավականին մեծ «էվոլյուցիա» ենք տեսնում արդարադատության վերաբերյալ մեր երկրի ղեկավարների մոտեցման մեջ»,–ասաց նա։ 

Հարցին, թե քաղաքական հետք տեսնում է այս ամենում, նա ասաց` եթե դեպքերի ժամանակագրությունը նայեք, ամեն ինչ պարզ կդառնա։ «Հաշվեհարդար չի կարող լինել մի պարզ պատճառով, որովհետև չեն հաջողելու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more