▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով

***

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին մեղադրանք  է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։ Իշխանություն զավթելու կոչ է համարվել նրա երեկվա հայտարարությունը ` ի պաշտպանության Հայ առաքելական եկեղեցու։

***

Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել։

Հարգելի հայրենակիցներ,

խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։ 

Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։ 

Շնորհակալություն աջակցելու համար

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more