▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը պատասխանում է հայաստանյան հեռուստաընկերությունների հարցերին

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը  պատասխանում է հայաստանյան հեռուստաընկերությունների հարցերին։

***

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը  հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի պնդումներին, իբրև եթե այսօրվա ընդդիմությունը հաղթի ընտրություններում, «պատերազմ կլինի»։

«Ես վստահեցնում եմ՝ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։

Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

Սամվել Կարապետյանը  հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ իրենք իշխանության են գալիս` հայ ժողովրդին բարեկեցիկ ապագա պարգևելու համար։

«Իշխանության են գալիս արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։

Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին՝  ի տարբերություն ներկա իշխանությունների, ովքեր բյուջեն լցնում են սեփական գրպանները»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը  հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում  պատասխանել է հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, կոալիցիա կկազմի՞ հարկ եղած դեպքում, կամ այդ ուժերից որևէ մեկի  թեկնածունին կսատարի՞։

«Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»։

***

Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, ձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել  պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար, հայտարարել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Սամվել Կարապետյանը նշել է՝ Ռուբեն Վարդանյանին ու իրեն ապօրինաբար են կալանավորել. Վարդանյանին՝ Ադրբեջանում, իրեն՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։

«Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»,- Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի մասին ասել է Սամվել Կարապետյանը։

***

«Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից»,- հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով գործող իշխանության պնդումներին, թե ինքը «կախման մեջ է» Ռուսաստանից և ընտրություններում հաղթանակի դեպքում Հայաստանի ենթակառուցվածքները «կհանձնի» Ռուսաստանի կառավարմանը։

Սամվել Կարապետյանը հիշեցրել է՝ ՀԷՑ-ը ինքն է վերադարձրել Հայաստանին։

«Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»,- ասել է նա։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ռուսաստանում կուտակած իր կապիտալը, ինչպես իշխանություններն են պնդում, կարող է դառնալ իր նկատմամբ «ճնշման գործիք», Սամվել Կարապետյանը պատասխանել է.

«Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն (ճնշում-խմբ.), նույնպես բացարձակ մտահոգ չեմ»։

***

Արցախը կորցրել ենք այս իշխանությունների պատճառով, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Թույլ, անկարող իշխանության պատճառով այսօր ունենք փաստ՝ կորսված երկրորդ հայրենիք»,- ասել է Կարապետյանը։

Նա խոստացել է նաև՝ երբ իշխանության գան, ամեն ինչ անելու են, որ արցախցիները հայրենի բնօրրան վերադառնան.

«Ձևավորելով կառավարություն՝ անելու ենք ամեն ինչ՝ արցախցիների անվտանգ վերադարձի համար Արցախ»։

Դիտեք նաև՝

Ես երազում էլ չէի պատկերացնում․ Սամվել Կարապետյանը՝ քաղաքական դաշտ մտնելու մասին

«Իհարկե, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, Փաշինյանի վերջին տարվա անկանոն շարժումները, հարձակումները, թե՛ մարդկանց, թե՛ մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, ապա բոլոր ցանկությունները և լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում»,- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Քոչարյանն ու Ծառուկյանը հայտարարել են՝ աջակցելու են ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր ուժին․ այդ ուժը մենք ենք»,-հավելեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more