▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը մտավախություն ունի, որ այն «խաղաղությունը», որը Նիկոլ Փաշինյանը «բերեց» Արցախին, կբերի նաև Սյունիքին

«Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացողությունը»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Արցախի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Սամվել Կարապետյանը նշել է նաև՝ եթե Փաշինյանն իշխանության մնա, նույն «խաղաղությունը», որը «բերեց» Արցախին, կբերի նաև Սյունիքին։

«Ինձ շատ է անհանգստացնում, երբ Նիկոլ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ, քանի որ կա վտանգ՝ նույն «խաղաղությունը», որը նա «բերեց» Արցախին, հանկարծ չբերի նաև Սյունիքին»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տան մոտ երեկ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ լսելու նրա խոսքը։ Մարդկանց վստահությունն ու հավատը, որ շուտով ազատվելու են գործող իշխանությունից, Սամվել Կարապետյանին էլ ավելի է ոգեշնչել։

«Չէի պատկերացնում, իմ տան բակում այդքան մարդ կտեսնեմ։ Երեկ, երբ տանից դուրս եկա, անմիջապես հիշեցի 2025 թվականի հունիսի 17-ը։ Այդ օրն էլ, երբ տանից դուրս եկա, տեսա, որ մարդիկ պայքարում էին, որ ինձ չկալանավորեն։ Մտքով տեղափոխվեցի այդ օրը, մի պահ նույնիսկ հուզմունք առաջացավ մոտս. ստացվում է՝ մեր ժողովուրդը, մեր ընկերները 1 տարի շարունակ պայքարելով այս անիմաստ ռեժիմի դեմ, նույն էմոցիաներով, նույն համարձակությամբ պատրաստ են ամեն օր պայքարել, մինչև մենք ունենանք մեծ հաղթանակ»,- ասել է Սամվել Կարապետյանը։

***

Մայիսի 9-ի Հաղթանակի խորհուրդը Սամվել Կարապետյանի համար եղել և մնում է կարևոր։

«Մայիսի 9-ը ինձ համար եղել և մնում է Հաղթանակի օր»,- ասել  է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նա հավելել է՝ այդպես է եղել մեր պապերի, հայրերի ու մեզ համար, այդպես է լինելու նաև հաջորդ սերունդների համար։

«Հաղթանակի օրն է, և  ես ուզում եմ ամբողջ մեր հայ ժողովրդին շնորհավորել Հաղթանակի օրվա կապակցությամբ»,- ասել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն նշել է նաև՝ մի նշանակալից հաղթանակ էլ հունիսի 7-ին է լինելու։

«Հաջորդ մեծ հաղթանակը մենք ունենալու ենք մեր ժողովրդի հետ՝ հունիսի 7-ին»,- մասնավորապես, ասել է Սամվել Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more