▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ, երկրին բերելու է փոփոխություններ։

«Ազատության» եթերում Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, նշել է.

«Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով»։

Կարապետյանը, անդրադառնալով ընտրություններից հետո սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու խնդրին, ընդգծել է.

«Կամ Հեյդարի որդու առաջարկած սահմանադրությունը, կամ հայերի կողմից սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի»։

 Նարեկ Կարապետյանը նշել է նաև՝ կպայքարեն, եթե իշխանությունը հակաժողովրդավար մեթոդներով խոչընդոտի.

«Եթե նրանք ընտրեն ժողովրդավարական համակարգի հետընթաց, հայ ժողովուրդը կպատասխանի նրանց սահմանադրական բոլոր իրավական հնարավորություններով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more