▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով. hetq.am

Hetq.am-ը գրում է. Մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաև վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու և սեփական «Երևան» Սիթի  սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:

Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more