▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են

Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված մի շինարարական ընկերությունում։

Ընկերության աշխատակիցներից Ա․Ա․-ն շինարարական աշխատանքի ընթացքում անկյունահղկիչով կտրել և վնասել է ոտքը, որից հետո ընկերությունը ոստիկանության սպասվող այցերից և հարցաքննություններից խուսափելու համար տուժածին տեղափոխել է «Աստղիկ» ԲԿ, որը հավելենք՝ ևս պատկանում է Ալեքսանյանին։ Բժշկական կենտրոնում բուժառուին ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև վիրահատել են և դուրս գրել։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հարկ է նշել, որ այդ ժամանակ Ա․Ա․-ից ԲԿ-ն գումար չի պահանջել, սակայն ուշագրավն այն է, որ օրեր հետո, աշխատավարձ ստանալու օրը վերջինիցս պահումներ են արել, որը կապված է եղել հենց բուժման ծախսերի հետ։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ բուժումները ստանալուց հետո բուժառուին տեղեկացրել են, որ հիվանդանոցի բոլոր ծախսերը նրա աշխատավարձից հանելու են։

Այսինքն՝ աշխատանքի ժամին, աշխատավայրում, քաղաքացին վնասվածք է ստանում և ընկերությունը ոչ միայն չի հոգում բուժման ծախսերը, այլ նաև դեպքը վերածում է իսկական ծածկադմփոցի։

Կապ հաստատեցինք «Աստղիկ» ԲԿ, հասկանալու համար՝ տվյալ քաղաքացու այցը գրանցվե՞լ է, թե՞ ոչ, սակայն մեզ հայտնեցին, որ հեռախոսազանգի միջոցով նման տեղեկատվություն տալու իրավունք չունեն։

Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապվել նաև տվյալ շինարարական ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more