Armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) զարմացած է, թե ինչպես է նույն խմբակցութան պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարողանում տարբեր բիզնեսներով զբաղվել:
«Սամվել Ալեքսանյանը բացառիկ անձնավորություն է, ազնիվ խոսք եմ ասում, ես ինքս ապշում եմ՝ ինքը ոնց է հասցնում այդքան բան: Ինքը շատ լավ իր բիզնեսին տիրապետում է: Ճիշտ է, ինքը պատգամավոր է, բիզնեսով չի զբաղվում հիմա, բայց սեփական բիզնեսներ ունի: Իրոք, հավատացնում եմ ձեզ՝ ես ապշած եմ, որ ինքը հիմա.. ես, օրինակ, չեմ կարող այդքան հասցնել»,- իր զարմանքը հայտնեց գործարար պատգամավորը:
Հակոբ Հակոբյանը չի կարծում, որ Հայաստանում Շաքարավազի ներկրման մենաշնորհ կա: Նրա խոսքով՝ հումքը ներկրում են, իսկ շաքարավազը ստանում են գործարանում, որրտեղ բազմաթիվ աշխատատեղեր կա:
Հարցին՝ ձեզ չի՞ հետաքրքրել շաքարավազի բիզնեսը, պատգաավորը բացասական պատասխան տվեց: «Ես 43 տարի գարեջրի արտադրության մեջ եմ: Այսինքն՝ հիմա գնալ մի հատ էլ շաքարի արտադրություն…»,- ասաց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ մի մարդը մի գործով պետք է զբաղվի եւ ֆինզիկապես հնարավոր չի: