▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահնազարյանական կանտորաների նյութեր եք կարդացել....Իմքայլական պատգամավորը՝ ԲՀԿ-ականին

«Պարոն Աբովյան, կարծում եմ՝ ոչ թե եվրոպական պարբերականներում եք կարդացել, այլ շահնազարյանական կանտորաների նյութեր եք կարդացել, որովհետև այդ կեղծ թեզը Դավիթ Շահնազարյանն է տարածել, և, ցավոք, թեզը շարունակեց նաև Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը»։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությանը, թե եվրոպական մամուլում կարդացել է, որ խոսք կա, թե Արցախի որոշ տարածքներում կստեղծվեն գոտիներ, որտեղ համատեղ կբնակվեն հայերն ու ադրբեջանցիները։

«Այդ հիմնազուրկ, ամբողջությամբ ստի վրա հիմնված թեզը պաշտոնապես հերքվել է մեր ԱԳՆ-ի կողմից, ինչին ի պատասխան՝ Վիտալի Բալասանյանի գրասենյակը ևս մեկ անհեթեթ հայտարարություն տարածեց, պնդելով նախորդ ստահոդ հայտարարությունը, ավելին՝ ԱԳՆ-ին մեղադրելով դավաճանության մեջ»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը և հավելեց

/filemanager/uploads/2020/02/week-2/Tatevik_Hayrapetyan.jpg

«Պարոն Բալասանյան, անկեղծ ասած՝ ես միշտ ակնածանքով եմ վերաբերվել Ձեր անցած ուղուն, բայց խորը հիասթափություն և ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես եք Դուք դարձել ոմանց շահերի սպասարկողը։ Հասկանալի է՝ Արցախի թեման զգայուն է և չափազանց կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար։ Ժամանակին ինքներդ էիք կոչ արել Արցախը չդարձնել ներքաղաքական շահարկումների առարկա, իսկ ինչի ենք մենք հիմա ականատես՝ քաղաքական ռեաբիլիտացիայի նպատակով ինքներդ սկսել եք ստահոդ լուրեր տարածել՝ դրանով սնելով ադրբեջանական քարոզչամեքենան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more