«Երեխաները մեր միջոցներով զննվել են, այն, ինչ հայտնաբերվել է սարսափելի է․ սահմռկեցուցիչ փաստեր ունենք մեր ձեռքի տակ, որոնք ոչ թե մենք պետք է հավաքագրեինք, այլ պատկան մարմինները»,- այս մասին
Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Նա նաև հայտնեց, որ17 տարեկան աղջկա վերաբերյալ կա բժշկական եզրակացություն։ «Այդ եզրակացությունը հիմք պետք է հանդիսանար պատկան մարմինների կողմից կոնկրետ գործողություններ իրականացնելու համար․․․ Մենք խոսում ենք մանկապղծության մասին, սակայն մանկապիղծները կալանավորված չեն, ինչո՞ւ են պահում նրանց, չգիտեմ, բայց այն, որ այս մանկապիղծները հատուկ արտոնյալ վիճակներից են օգտվում, դա միանշանակ է»,- ընդգծեց փաստաբանը
Ասուլիսն ամբողջությամբ՝ Սյուզի Բադոյանի տեսանյութում
***
Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ 17-ամյա աղջիկը երեկ հարցաքննվել է, պնդել այն ամենն, ինչ իր հետ տեղի է ունեցել։
«Սակայն մանկապիղծներ Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը մնացել են վկայի կարգավիճակում։ Նրանց Ոստիկանության բաժին «գուրգուրանքով» են տարել ներկայացրել»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս գործով մի շարք դատավարական և անհետաձգելի գործողություններ չեն կատարվել։
***
|
«Փետրվարի 12-ից սկսված՝ հարուցվել է քրեական վարույթ՝ մասնավորապես 15 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով, մինչև այսօր չունենք ձերբակալված անձ, չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, ներգրավված 3 հոգին էլ վկայի կարգավիճակում են»,- Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Եթե պատկան մարմինները տեղում լինեին, ապա չէին լինի հաջորդ դեպքերը, որոնք կրնվել են 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Պատկերացրեք՝ ինչպիսի անգործություն է կամ հովանավորչություն, որի հետևանքով կատարվել են հաջորդող հանցագործությունները՝ աղջիկների հորեղբայրը, տեսնելով, որ պաշտպանություն չի գտնում պետական մարմինների կողմից, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ։ Նա միջին ծանրության մարմնական վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին՝ Դավիթ Այնազյանին»,- նշեց փաստաբանը։ *** |
|
«Դեպքի մասին հաղորդումներ են տրվել դպրոցի տնօրենի, հոգեբանի, հավաքարարի կողմից, ովքեր տեսել են, որ տարբեր մարդիկ երեխաներին համոզելով փորձել են նստեցնել մեքնենաների մեջ»,- Վեդիում տեղի ունեցած անչափահաս քույրերի բռնաբարության դեպքի վերաբերյալ ասուլիսում հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Երեք անձ է ներգրավված, որոնց մասով քննությունը կատարվել է ոչ թե Քննչական կոմիտեի, այլ մեր կողմից, բացահայտումը կատարվել է մեր կողմից․ 4 օրվա ընթացքում մենք ենք հավաքել այդ ինֆորմացիան, որը տրամադրել ենք քննչական մարմնին»,- նշեց փաստաբանը։ |


