▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սահմանագոտում կառուցված տները կարող են դառնալ ադրբեջանցիների բնակարաններ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանագոտում կառուցված տները կարող են դառնալ ադրբեջանցիների բնակարաններ.
Տավուշի սահմանագոտու գյուղերում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով,16 և 21 միլիոն դրամ արժեքով առանձնատներ են կառուցվել և կառուցվում են։ Որքան էլ դա լավ գործ է, սակայն ծրագրից մեծ են դժգոհությունները։ Իջևան համայնքի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակչուհին, ով անչափահաս 5 երեխա ունի, դժգոհում է, որ ինքը տուն չունի, սակայն վարկային վատ պատմության հետևանքով չի կարող օգտվել այդ ծրագրից, մինչդեռ Այգեհովտի բնակիչ չհանդիսացող բանկային աշխատողները գյուղում առանձնատներ են կառուցել։ Բանկային աշխատողների տներ կան նաև Տավուշի մարզի այլ գյուղերում։ Այդ ծրագրով կառուցված տների զգալի մասը ներկայումս բնակեցված չէ։ Դրանք այլ տեղերում ապրողները կառուցել են որպես իրենց համար ամառանոցներ։ Մայիսի 5֊ին հարցում եմ արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, թե այդ ծրագրով կառուցված առանձնատներից քանի՞սն է բնակեցված, սակայն մինչև հիմա պատասխան չեմ ստացել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում Ադրբեջանին են հանձնվելու անկլավները` Վերին Ոսկեպարը, Սոֆուլլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը։ Հաջորդ փուլում իրակացվելու է «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան»։ Նշված ծրագրով կառուցված, սակայն չբնակեցված տները կարող են դառնալ Հայաստանում վերաբնակված ադրբեջանցիների բնակարաններ։ Այս տխուր սցենարից կարելի է խուսափել հունիսի 7-ին քվեարկությամբ մերժելով հողատու ստախոսներին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more