ՀՀ սահմանադրական դատարանը ստացել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Այս մասին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ հարցին՝ ՍԴ-ն արդեն վարույթ ընդունե՞լ է դիմումը, Ղազարյանն ասել է, որ վարույթ ընդունելու համար ՍԴ-ն պետք է կայացնի աշխատակարգային որոշում, որը հրապարակվում է պաշտոնական կայքում։ Իսկ կայքում նման որոշում դեռեւս հրապարակված չէ։
Դիտեք նաև՝