▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադոյանն էլ երգեց նույն երգը

 

Եռյակի հոկտմբերի 24-ի հանրահավաքը շարունակում է ջրի երես դուրս բերել նորանոր հին դեմքերի, որոնք պատրաստակամություն են հայտնում երեսուն արծաթի դիմաց ստանձնել Եռյակին փնովելու անշնորհակալ գործը:
Հանրահավաքից անմիջապես հետո Հայաստանյան քաղաքական դաշտը շոկ ապրեց: Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեց վաղուց մոռացված մեկը, որը, եթե խոսում էր, ապա խոսում էր պարտադիր իշխանությունների դեմ: Բայց այս անգամ, չգիտես ինչու (չնայած լավ էլ հասկանալի է ինչու) նա որոշեց խոսալ ոչ-իշխանական ուժերի դեմ, երևի մտածելով, որ իշխանությունները իդեալական են, բոլոր խնդիրները լուծված են և իր թիրախը պետք է լինի Եռյակը:
Դա վաղուց մոռացված Արշակ Սադոյանն էր, որը հանրահավաքից հետո հանկարծ որոշել էր հանդես գալ ասուլիսով և դրանում ինչ-որ նախօրոq հրահանգավորված և գրված կարծիքներ հնչեցնել Եռյակի և Գագիկ Ծառուկյանի մասին:
Զավեշտալին այն էր, որ ընդամենը ժամեր առաջ նույն Եռյակի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նման դեմքերի մասին, նշելով, որ որքան էլ զարմանալի է, սակայն որոշ գործիչներ իշխանություններից ավելի մոլեռանդորեն ու փութաջանորեն են քննադատում Եռյակին` փոխարենը իրենք բացարձակապես ՈՉԻՆՉ չանելով: 
Եվ ահա, այդ գործիչների շարքը հանկարծ որոշեց մոռացության գրկից դուրս գալ և համալրել նաև Արշակ Սադոյանը: Թե ո՞վ է հիմա հիշում Արշակ Սադոյանին կամ վերջին անգամ երբ է լսվել նրա որևէ ելույթը, մեծ հարց է: 
Սակայն միանգամայն պարզ է, որ իշխանութիունները որոշել են իրենք լուռ մնալ, փոխարենը իրոնց փոխարեն մի քանի արծաթով խոսացնել վաղուց իրենց սպառած և լիակատար քաղաքական դիակների վերածված դեմքերի:
Իսկ Սադոյանին մնում է միայն խղճահարությամբ նայել, քանի որ նա այլևս պատկանում է այն գործիչներին, որոնք իրենց մասին կարող են հիշեցնել միայն Եռյակին փնովելով, ինչը այսօր մոդայիկ գործ է շատերի համար, և այլևս իր վրա ունենալ իշխանություններին ծախված հերթական գործչի պիտակը: Իսկ իշխանությունները դեռ թաքցնում են իրենց խուճապը, քանի դեռ նրանց փոխարեն դա կարող են արտահայտել ծախված գործիչները:

Եռյակի հոկտմբերի 24-ի հանրահավաքը շարունակում է ջրի երես դուրս բերել նորանոր հին դեմքերի, որոնք պատրաստակամություն են հայտնում երեսուն արծաթի դիմաց ստանձնել Եռյակին փնովելու անշնորհակալ գործը:Հանրահավաքից անմիջապես հետո Հայաստանյան քաղաքական դաշտը շոկ ապրեց:

Չգիտես որտեղից հանկարծ հայտնվեց վաղուց մոռացված մեկը, որը, եթե խոսում էր, ապա խոսում էր պարտադիր իշխանությունների դեմ: Բայց այս անգամ, չգիտես ինչու (չնայած լավ էլ հասկանալի է ինչու) նա որոշեց խոսալ ոչ-իշխանական ուժերի դեմ, երևի մտածելով, որ իշխանությունները իդեալական են, բոլոր խնդիրները լուծված են և իր թիրախը պետք է լինի Եռյակը:Դա վաղուց մոռացված Արշակ Սադոյանն էր, որը հանրահավաքից հետո հանկարծ որոշել էր հանդես գալ ասուլիսով և դրանում ինչ-որ նախօրոq հրահանգավորված և գրված կարծիքներ հնչեցնել Եռյակի և Գագիկ Ծառուկյանի մասին:Զավեշտալին այն էր, որ ընդամենը ժամեր առաջ նույն Եռյակի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նման դեմքերի մասին, նշելով, որ որքան էլ զարմանալի է, սակայն որոշ գործիչներ իշխանություններից ավելի մոլեռանդորեն ու փութաջանորեն են քննադատում Եռյակին` փոխարենը իրենք բացարձակապես ՈՉԻՆՉ չանելով: 

Եվ ահա, այդ գործիչների շարքը հանկարծ որոշեց մոռացության գրկից դուրս գալ և համալրել նաև Արշակ Սադոյանը: Թե ո՞վ է հիմա հիշում Արշակ Սադոյանին կամ վերջին անգամ երբ է լսվել նրա որևէ ելույթը, մեծ հարց է: Սակայն միանգամայն պարզ է, որ իշխանութիունները որոշել են իրենք լուռ մնալ, փոխարենը իրոնց փոխարեն մի քանի արծաթով խոսացնել վաղուց իրենց սպառած և լիակատար քաղաքական դիակների վերածված դեմքերի:Իսկ Սադոյանին մնում է միայն խղճահարությամբ նայել, քանի որ նա այլևս պատկանում է այն գործիչներին, որոնք իրենց մասին կարող են հիշեցնել միայն Եռյակին փնովելով, ինչը այսօր մոդայիկ գործ է շատերի համար, և այլևս իր վրա ունենալ իշխանություններին ծախված հերթական գործչի պիտակը: Իսկ իշխանությունները դեռ թաքցնում են իրենց խուճապը, քանի դեռ նրանց փոխարեն դա կարող են արտահայտել ծախված գործիչները:

Արտակ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more