▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադոյանը խոսեց ՀԷՑ-ի «ամենամեծ խայտառակության մասին».a1plus.am

a1plus.am-ը գրում է. ՀՀ Հանրային խորհուրդն այսօր քննարկում անցկացրեց էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ՝ միասնական տեսակետ ձևավորելու և այն Կառավարություն ու նախագահական ներկայացնելու համար:

ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը  խոսեց «ՀԷՑ-ի ամենամեծ խայտառակության մասին»: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումների մասին փաստաթղթում չկա որևէ հիմնավորում, որ էլեկտրաէներգիան պետք է թանկանա: «Ոչ միայն որևէ հիմնավորում չկա ներկայացված թվային պատկերում, այլև ՀԷՑ-ը մեծ խայտառակություն է թույլ տվել՝ ՀԾԿՀ-ին ներկայացնելով մի փաստաթուղթ, որում նշում է ծախսեր, որոնք ի սկզբանե ինքն էլ գիտի, որ Հանձնաժողովը պետք է մերժի»:

ԱԺ նախկին պատգամավորը զրուցել է նաև իրենց թաղամասի էլեկտրիկի հետ՝ պարզելու նրա ստացած աշխատավարձի չափը: «Գարիկն ասաց, որ ինքը ստանում է 120000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀԷՑ-ը միջին աշխատավարձ նշում է 220000 դրամ: Դե պարզ է, որ միջին աշխատավարձը այդքան բարձր կլինի, երբ ղեկավարներն ստանան այդքան բարձր աշխատավարձեր»,- նշեց Սադոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

a1plus.am-ը գրում է.ՀՀ Հանրային խորհուրդն այսօր քննարկում անցկացրեց էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ՝ միասնական տեսակետ ձևավորելու և այն Կառավարություն ու նախագահական ներկայացնելու համար:
ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց իրենց հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները. «Մենք երկար ուսումնասիրություններ ենք անցկացրել, մասնավորապես ուսումնասիրել ենք ՀԷՑ-ի ներկայացրած թանկացման վերաբերյալ հայտի փաստաթուղթը: Պատկերացրեք, որ ներկայացված հիմնավորումներից որևէ մեկը պատճառաբանված չէ և շատ են ուռճացումները ծախսերի, կորուստների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀԷՑ-ը ցեմենտ է գնել 57000 դրամով, որն ընդհանուր առմամբ՝ 7 միլիոն դոլար է կազմում: Նմանատիպ անհիմն փաստեր բազմաթիվ են ներկայացված փաստաթղթում»,- նշեց Սաֆարյանը:
ՀԽ ձեռնարկատիրական և սպառողների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն էլ խոսեց «ՀԷՑ-ի ամենամեծ խայտառակության մասին»: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումների մասին փաստաթղթում չկա որևէ հիմնավորում, որ էլեկտրաէներգիան պետք է թանկանա: «Ոչ միայն որևէ հիմնավորում չկա ներկայացված թվային պատկերում, այլև ՀԷՑ-ը մեծ խայտառակություն է թույլ տվել՝ ՀԾԿՀ-ին ներկայացնելով մի փաստաթուղթ, որում նշում է ծախսեր, որոնք ի սկզբանե ինքն էլ գիտի, որ Հանձնաժողովը պետք է մերժի»:
ԱԺ նախկին պատգամավորը զրուցել է նաև իրենց թաղամասի էլեկտրիկի հետ՝ պարզելու նրա ստացած աշխատավարձի չափը: «Գարիկն ասաց, որ ինքը ստանում է 120000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀԷՑ-ը միջին աշխատավարձ նշում է 220000 դրամ: Դե պարզ է, որ միջին աշխատավարձը այդքան բարձր կլինի, երբ ղեկավարներն ստանան այդքան բարձր աշխատավարձեր»,- նշեց Սադոյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more