1in.am-ը գրում է. Երեք շաբաթ առաջ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդես եկավ կոշտ զեկույցով ընդդեմ քաղաքապետարանի: ՏՄՊՊՀ-ն, ուսումնասիրելով 2011-2014 թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները, հանգել էր այն եզրակացության, որ մրցույթների զգալի մասը ձևական բնույթ է կրել: Հանձնաժողովում նշել էին, որ ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունը բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթին մասնակցել է 19 ընկերություն:
Տեսանյութում Արտակ Շաբոյանը այսօր փորձել է սրբագրել նախկին ասածները՝ նշելով, որ զեկույցը ոչ թե քաղաքապետին ու քաղաքապետարանին է ուղղված եղել, այլ պարզապես տնտեսվարողներին:Մանրմասները սկզբնաղբյուր կայքում