▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա թող հիմք կլինի ընդհանրապես մեր համապետական ազատագրման․Րաֆֆի Հովհաննիսյան

Ակնկալիք ես չունեմ դատարանից, բայց մի բան կարող եմ ասել, որ եթե մինչ այս բոլորս հետևել ենք, գիտակցել ենք, քննադատել ենք և ի գիտություն երբեք չենք ընդունել Հայաստանի արդարադատությունը, դատական համակարգի անկախությունը, ինքնուրույն և իրավականությունը և նույնիսկ Միքայել սրբազանի վերաբերյալ դատավճռից հետո, այսօր, եթե ինքը ազատ չարձակվի, կոնկրետ այս դատավորը, ի դեմս այս դատավորի, և ամբողջ հայաստանյան դատական համակարգը ուղղակի դատապարտված է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սրբազանը եթե այսօր ֆիզիկապես ազատ չարձակվի, անկախ նրանից սրանից առաջ ի՞նչ է եղել, ի՞նչ վճիռ, ես կարծում եմ, որ սա կլինի դատական համակարգի բանտարկությունը և հայ ժողովրդի համար վերջին ահազանգը՝ Բագրատ Սրբազանի, պարոն Կարապետյանի և բոլոր քաղաքական բանտարկյալների զուգահեռ։

Հրավառություն չեմ սպասում, բայց սպասում եմ, որ Հայաստանը պահի մարդկայնության և իրավականության վերջին կաթիլը։ Եթե դա այսօր գործ կորցրեց, կոնկրետ այս երիտասարդ դատավորուհին և իր բոլոր կոլեգաները՝ մեծ ու փոքր, կլինեն դատապարտված հայոց պատմության մեջ»,–ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք հույս կա, որ դատավորը կորոշի ազատ արձակել Սրբազանին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժողովուրդը, մեր պետությունը և ազգը բոլոր եղանակներում, բոլոր պայմաններում պիտի հույսը չկտրի և պայքարի, շարունակի ակնկալել։ Վաղը նորից կհանդիպենք այստեղ դատարանի բակում, այլ միջավայրում։ Սա պայքարի հանգրվաններից մեկն է։ Իր անունը Միքայել Սրբազան է, ինքը կապ չունի այս շենքի հետ և այս դատավորի հետ, և ինքը պետք է վերադառնա իր հոգևոր ծառայությանը։ Ակնկալիք չունեմ, բայց հույս միշտ ունեմ»։

Անդրադառնալով նրան, որ «Ժառանգությունն» արդեն հայտարարել է, որ մասնակցելու է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին եւ արդեն համայնքապետի թեկնածու ունի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Չեմ ուզում մեծ ու մանր խոսել սրա մասին, ուղղակի որոշում է, որ «Ժառանգության» վարչությունը ընդունեց։ Ունենք արժանի թեկնածու, կլինի նաև ամբողջական համապարփակ ցուցակ՝ ներկայացնելով մեր հասարակության բոլոր շերտերը՝ կուսակցական, անկուսակցական, բոլոր սերունդների ներկայացուցիչներով։ Կարծում եմ, որ չասենք շրջադարձային, բայց մենք մեր դերակատարումը կկատարենք, որ բեկումնային լինի և մաս կազմենք Վաղարշապատում այս իշխանության փոփոխությանը։ Սա թող հիմք կլինի ընդհանրապես մեր համապետական ազատագրման»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more