▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա թուրքերի համար ապացույց չէ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չավուշօղլուն պատասխանում է Լավրովին

Վիեննայում, մայիսի 15-ին, տեղի ունեցած «Սիրիայի աջակիցների» միջազգային խմբի արտգործնախարարների հերթական հավաքի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին մեղադրել էր Թուրքիային  «Իսլամական Պետությանն» աջակցելու մեջ...

Մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել էր. «Կան բազմաթիվ փաստեր,որոնք խոսում են այն մասին,որ Թուքիայի և Սիրիայի ընդհանուր սահմանի 90 կիլոմետրանոց հադվածով,որը վերահսկվում է իսլամիստ ահաբեկիչների կողմից, շատ լուրջ ստեղծված ցանցերով հովանավորվում է «ԻՊ»-ը»...

Լավրովը նաև առաջարկել էր անկախ դիտորդների հրավիրել թուրք-սիրիական սահման, որն ազատ անցնում են ահաբեկիչները և տեղափոխվում է բազմաթիվ մաքսանենգ ապրանքներ...Բացի այդ,Լավրովը նաև հայտարարել է,որ հիմքեր կան ենթադրելու,որ Թուրքիան «ձեռքերն էր տաքացնում»  ահաբեկիչների հետ համատեղ նավթային բիզնեսով զբաղվեիս...

Anadolu գործակալությունն այսօր հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պատասխանը,որտեղ Մ.Չավուշօղլուն հայտարարում է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Լավրովը ապացուցի, որ Թուրքիան համագործակցում է «ԻՊ»-ի հետ...

Հիշեցնեմ, որ նույնաբովանդակ բարբաջանքով էր հանդես եկել նաև երկրի ղեկավար Ռ.Էրդողանը Ռուսաստանից հնչող նույն մեղադրանքներին ի պատասխան...Այն ժամանակ Անկարայի «անմեղությունը» հաստատեցին ԱՄՆ-ն և Եվրամիությունը...Նույն ճանապարհով է գնում նաև Դավութօղլուն,շատ լավ գիտակցելով, որ հազարից ավել ապացույցները, որոնք կան և հաստատում են Անկարայի և «ԻՊ»-ի համագործակցության փաստը, միևնույն է անտեսվում են Վաշինգտոնի և Եվրամիության երկրների մայրաքաղաքների կողմից...

Չավուշօղլուի համար ապացույց չէ, որ Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալը, գրկախառնված լուսանկարվում է «ԻՊ»-ի նախարաների հետ...Ապացույց չէ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ռուսական արբանյակների կողմից հրապարակած տեսանյութերը և լուսանկարները Ռեյհանլի մաքսատան մոտ, որտեղ հազարավոր նավթատար մեքենաներ անարգել անցնում են Թուրքիա...Ապացույց չէ այս տարվա փետրվարի վերջին թուրքական Cumhuriyet թերթի հրապարակումը, որին հաջողվել էր ձեռք բերել թուրք-սիրիական սահմանին իսլամիստ ահաբեկիչների ներկայացուցիչ Մուսթաֆա Դեմիրի և թուրք բարձրաստիճան զինվորականների հեռախոսազրույցների ձայնագրությունները...

Այսպիսի ապացույցների շարքը կարող եմ անվերջ շարունակել..Սակայն սա թուրքերի համար ապացույց չէ...Դրա համար էլ թուրք պաշտոնյաները այսպես հեշտ խոսում են սեփական հրաժարականի մասին՝ համոզված լինելով,որ եթե նույնիսկ Էրդողանը դառնա Աբու Բաքր ալ-Բաղդադիի հերթական հարսանիքի քավորը, միևնույն է դա ապացույց չէ,որ Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more