▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Մարջան Ավետիսյան

Եթե որևէ մեկը ցանկություն ունի մասնակցելու էդ ծեսին, ես որակումներ չեմ տալու էդ մարդկանց․ իրենք են, իրենց հավատքը, իրենց որոշումները։ Անշուշտ, տիեզերական մասշտաբի ամոթ է, խայտառակություն, բայց եթե որոշել են մասնակից լինել, ես հաստատ ոչ իմ խոսքով, ոչ որևէ արարքով չեմ կարող իրենց հետ պահել դրանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը՝ խոսելով Հովհաննավանքում ասյօր տեղի ունեցած «պատարագի» մասին։

Անդրադառնալով Վեհարանի դեմ հնարավոր հարձակման մասին հարցին՝ դերասանուհին նշել է․«Մի անգամ մենք արդեն այդ հարձակումը տեսել ենք, ավարտը տեսանք: Ինքը կարող է բոլոր քրիստոնյաներին, չգիտեմ, բանտարկել, արգելել խոսել, ամեն ինչ էլ կարող է անել»:

Լրագրողի դիտարկմանը, որ քաղաքական գործիչներն ասում են, թե «սա Ադրբեջանից ուղղորդված է», նա արձագանքել է․  «Անշուշտ, ուղղորդված է, որովհետև իրենց հոգևոր առաջնորդի հայտարարությունից անմիջապես հետո մեր կառավարությունը անցավ հարձակումներին: Ես կարող եմ ենթադրել, որ, այո՛, կարող է ուղիղ կապ ունենալ»:

Դիտեք նաև՝

***

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more