|
«Իմ քայլ»-ից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը «5-րդ ալիք»-ի եթերում նշել է, որ իր համար համոզիչ չեն եղել Փաշինյանի բացատրությունները, թե ինչու է առանց հասարակությանն ու իր թիմին զգուշացնելու ստորագերել նոյեմբերի 9-ի պարտության փաստաթուղթը:
«Նոյեմբերի 13-ին նրան 15 րոպե լսելուց հետո ես էլ ի վիճակի չեմ եղել նրան լսել, դուրս եմ եկել, երեկոյան հայտարարություն են տարածել, որ դուրս եմ գալիս խմբակցությունից...: Պատերազմի օրերին պարզվեց՝ մենք զրահաբաճկոնի խնդիր ունենք, երբ մենք նախկիներին մեղադրում ենք թալանի մեջ, բայց զրահաբաճկոն չունեցող բանակում ելակ ենք ներմուծում..., ոչինչ 30 տարի կլուբնիկ չկերած բանակը թող 2 տարի էլ չուտեր, փոխարենը լուծեինք զրահաբաճկոնի խնդիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցությունները սկսել է զրոյական կետից, ապա որևէ իրավունք չունի բանակցային գործընթացի հանգուցալուծման հարցում և պատերազմում պարտության հարցում մեղադրել, այսպես ասած, նախկիններին: «Պատերազմից հետո անընդհատ նոր ինֆորմացիաներ են գալիս, երբ ուզում ես ինչ-որ մի կետի գալ, հանգուցալուծում անել նոր ինֆորմացիա է գալիս, ու դու խճճվում ես: Ես իմ տրամաբանության դաշտում վստահ եմ, որ էս ամեն ինչը հանձնվել ա, ինչ-որ չափով պլանավորած ա եղել, բայց ամեն անգամ նոր ինֆորմացիա լսելուց ես ինքս ինձ վրա կասկածում եմ»,- ասել է անկախ պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Սա պլանավորված պատերազմ էր». «Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավոր
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more



