▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա իսկապես զարմանալի է և աննախադեպ․Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ

Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 17-ի դատական նիստը չի կայանա՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջության պատճառով: Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մամուլին փոխանցեր էր, որ ինքը դատարանից հետաձգման մասին հետախոսազանգ ստացել է, սակայն նիստին ամեն դեպքում կներկայանա:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ միացում է իրականացրել դատարանի դատարկ դահլիճից ու նշել է, որ փաստն իսկապես զարմանալի է և նախադեպ․․․

Մանրամասն՝ տեսանյութում
     Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ այսօր պիտի դատարան ներկայանային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more