Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա իրոք ինֆանտիլ ու մանկամիտ հասարակություն ա, որի քաղաքական դասը իրենից բեթար ա, քանի որ ամեն ինչից զատ նաև շառլատան ա։ Նայեք, բաժանված երկու հատվածի իրար են փռթում, մի մասը գոռալով Արցախը մերն ա, մյուս մասը թե մերը չի, մի մասը գոռում ա Արարատը մերն ա, մյուս մասը գոռում ա Արարատը մերը չի։ Ու ողջ խնդիրը նրանում է, որ որ տեսակետն էլ հաղթի, մեկա այն ոչ մի հետեւանք չի ունենալու ոչ Արցախի, ոչ էլ Արարատի առումով։ Բացարձակ ոչ մի հետեւանք։ Հետևանք կարա ունենալ, եթե դու կարողանաս կառուցել լրիվ այլ որակի պետություն, կառուցել հզոր տնտեսություն ու հզոր բանակ։ Իսկ այ այս ուղղությամբ երկու կողմն էլ ասելիք չունեն, որովհետեւ այլ որակի պետություն կառուցելու ոչ ցանկություն ունեն, որ ձգտում, ոչ էլ խելք։ Ընդ որում, այս ինֆանտիլ հասարակությունից անգամ ոչ մեկը չի էլ հավատա, որ «Արցախը մերն է, Արարատը մերն է» գոռացողները իշխանության գալուց հետո Արարատ կամ Արցախ են վերադարձնելու, ընդամենը իրենք են քերելու բյուջեն այդ անունը շուրթերին։ Ոնց որ հին և բարի ժամանակներում...»։ Դիտեք նաև՝ |
«Սա իրոք ինֆանտիլ ու մանկամիտ հասարակություն է»․ Արգիշտի Կիվիրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more