ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պետական հեղաշրջման փորձի կանխարգելման մասին Երևանից ստացված տեղեկատվությունը։
«Սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք այդ երկրում օրենքի և կայունության պահպանմամբ, ինչպես նաև նրա բարեկամական և բարգավաճ պետություն մնալով», - ասել է Պեսկովը։
***
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի հարցով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է։ Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում։ Դիտեք նաև՝ *** |
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն։ Այս մասին հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկրները շատ մոտ են խաղաղության պայմանագրի վրա աշխատանքներն ավարտելուն: Եվ մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կավարտվի: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է կայունության և տարածաշրջանում անվտանգության համար», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ «Ռուսաստանի Դաշնությունը, եթե դրա պահանջարկը լինի, պատրաստ է անել հնարավորը այս գործընթացին նպաստելու համար», հավելել է նա։ |