|
«Համոզված եմ՝ նպատակը պրոտոկոլային, կենացային մակարդակի հանդիպում ունենալն էր․ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, թե ինքն այն մարդն է, որին ընդունում են բոլորը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, Մոսկվան։ Բայց Ռուսաստանի համբերությունն անվերջ չէ, և սա ուղղակի ազդակ էր՝ «հերիք է կռուտիտներով ֆինտեր անեք»․ սա էր հիմնական մեսիջը»,- «Մեծ քաղաքականություն» փոթքաստի ընթացքում անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ այս մասին նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստանը սրանից ավելի կախյալ վիճակում երբեք չի եղել բոլորից։ Ռուսաստանից ՀՀ-ի օբյեկտիվ կախվածությունը հսկայական է․ ԵԱՏՄ-ից դուրս գալն ո՞ւմ է ցավեցնելու։ ՀՀ արտաքին առևտրի 35-40 տոկոսը ՌԴ-ի հետ է։ Իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ՀՀ-ի հետ առևտուրը կազմում է 0,3 տոկոս»,- ընդգծել է Քոչարյանը։ |
Դիտեք նաև՝
«Ռուսաստանը Հայաստանից ուզում է ընդամենը ռացիոնալ, ոչ թշնամական քաղաքականություն»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ռուսաստանն ուզում է, որ փոխադարձ շահերը հարգվեն։ Ռուսաստանը Հայաստանից ուզում է կանխատեսելի, հարգալից վերաբերմունք և ինքն էլ պատրաստ է Հայաստանի նկատմամբ վարել կանխատեսելի և հարգալից քաղաքականություն՝ այն, ինչ եղել է միշտ, երբեք ճնշման փորձ չի եղել։ Եվ մենք շահում էինք այդ հարաբերություններից։ Մենք միջին հաշվով, 10 տարվա ընթացքում գազը գնել ենք 60 դոլարով՝ մի քանի անգամ ավելի էժան, քան մյուս երկրները՝ եվրոպական։ Ես համոզված եմ, որ հնարավոր է Ռուսաստանի հետ բոլոր հարցերում լեզու գտնել․․․ Ռուսաստանի հետ մեր շահերը շատ հարցերում համընկնում են, մեր տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, և պետք է վարել հայամետ, հայակենտրոն քաղաքականություն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
***
|
«Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Չկա գյուղարտադրանք, որը Հայաստանը կարող է արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան․․․ Մենք չենք կարող որևէ արտադրանք արտահանել այդ երկրներ․․․ Այս իշխանությունները կարող են տնտեսական փորձանք բերել Հայաստանի գլխին։ Կոչնչացնեն գյուղատնտեսությունը, հետո կասեն՝ կորցրել ենք գյուղտնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն ՀՀ-ի համար անսպառ շուկա է։ *** Արցախը ինքնորոշման ճանապարհին էր․ այդ ճանապարհը երկար էր»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ վարչապետ նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չէին դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով և մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ Ռուսաստանին ասել՝ դու ճանաչել ես, դրա համար ես էլ եմ ճանաչել, դա ի՞նչ ինքնիշխանություն է, աբսուրդային իրավիճակ է, դա հերթական «կռուտիտների» ճանապարհով սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է։ Այդ նույնը ինքը կարող է ասել Մակրոնին․ Ֆրանսիան չէր ճանաչո՞ւմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մոդելը հետևյալն է․ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ընդունում էին Մադրիդյան սկզբունքները և ճանաչում էին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իսկ հանրաքվեն կլիներ Արցախի անկախության ճանաչման վերջնական ակորդը»,- նշել է Քոչարյանը։ |


