Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր-Նորքի թաղապետը՝ թաղապետարանի աշխատողների հետ կողք-կողքի, ուղիղ եթերում մարդ են ծեծում։ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԿԱՌԼ։ Մի 15 հոգով՝ մեկի վրա։ Դիտեք նաև՝ *** |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետ է նշանակվել այն բանի արդյունքում, որ Երևանի ավագանու ընտրություններում իբրև ընդդիմություն ներկայացած, իրականում՝ ընտրողներին խաբած Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանում խմբով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելով՝ «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները։ Եթե տեսախցիկների, լրագրողների ներկայությամբ այսպես են ծեծում, բա թաքուն տեղ, մութ ժամանակ ոնց կսպանեն։ Տիգրան Տեր-Մարգարյանն արժանի է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից մեդալով պարգևատրվելուն»։
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկոլի պատկերացրած իրականությունը ՀՀ քաղաքացու համար սա է։ Ծեծված, խոշտանգված, նվաստացած ու անպաշտպան։ |
***
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «1 ժամ է անցել, թաղապետը ձերբակալված չէ, ավելին` ուրախ նստած` հանրային լսումներ է վարում, փոխարենը ծեծի ենթարկված քաղակտիվիստն է ձերբակալվել»: Դիտեք նաև՝ |