▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մեծ հիվանդասենյակ». Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անցած դարում ես, երբ ուսուցիչ էի` մի արտառոց երևույթ էի նկատել. բոլոր դասարաններն ընդհանուր առմամբ նմանվում էին իրենց դասղեկներին։ Եթե դասղեկը օիրնապահ էր, կագապահ` դասարանը ևս կարգապահ էր, օրինապահ, եթե դասղեկը փնթի էր, թափթփված` դասարանը ևս թափթփված էր, փնթի, եթե դասղեկը անհավասարակշիռ էր, կռվարար, դասարանը ևս անհավասարակշիռ էր, կռվարար, եթե դասղեկը ինքնատիպ էր, ստեղծագործ, ապա դասարանը ևս աչքի էր ընկնում ինքնատիպությամբ, ստեղծագործ ունակություններով, եթե դասղեկը շեղված էր, ինչ որ բանի վրա սևեռված, ապա դասարանը ևս մթագնած էր, շավիղից շեղված... Եվ այսպես շարունակ։
Առակս զինչ կուսուցանե։
Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:
Ակամայից շուրջս եմ նայում.
Մեծամասամբ ապրում ենք գերլարված, թերևս պառակտված վիճակում, ջղերը ամենուրեք տեղի են տալիս, խոսքի մեջ գերակշռում է լուտանքն ու հայհոյանքը, մի պարապ բանից հուզվում ենք, դառնում ներվերի կծիկ: Մենք ապրում ենք բաց ջղերով: Արդյոք ո՞վ կերավ մեր ներվերը: Կարծես թե ազգովի գտնվում ենք նույն դասարանում և միևնույն դասղեկի ղեկավարությամբ։ Ավաղ, դասարանը այլևս նման չէ դասարանի։ Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մի մեծ հիվանդասենյակ։ Ուղեղս մթագնում է, սիրտս մորմոքվում, հույզերս խեղդում են միտքս, բանականությունս կամաց֊կամաց տեղի է տալիս:
Մենք ապրում ենք թիվ 6 հիվանդասենյակում»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more