Life.panorama.am-ը գրում է.

Արևմտյան լրատվականների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՌԴ Տվերի մարզի բնակչուհի Ասոլ անունով մի աղջիկ, ով որպես մոդել և հաղորդավարուհի է աշխատում: Նման ուշադրությունը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ աղջիկը արտաքնապես անչափ նման է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին: «Փառք Աստծո, որ չեք ասում, թե Ջիմ Քերիին եմ նման կամ Արկադի Ուկուպնիկին: Իսկ եթե լուրջ, ապա բացառված չէ, որ ես ու Անջելինա Ջոլին նմանություններ ունենք, սակայն ամեն անգամ հայելուն նայելիս ես նրան չեմ տեսնում»,- բրիտանական լրատվականներից մեկին նշել է ռուս մոդելը` խոսելով իր և հայտնի դերասանուհու նմանության մասին: Ռուսական մամուլի դիտարկումների համաձայն` հոլիվուդյան դերասանների շատ նմանակների կարելի է տեսնել Ռուսաստանում, ինչպես օրինակ Կիրա Նայթլիի կամ «Բժիշկ Հաուսը» ֆիլմի գլխավոր դերակատարի:

