Ռուսական Առաջին ալիքը հայտնում է, որ ՌԴ Իստրինսկի ջրամբարի մոտ՝ հիդրոպլանի և ուղղաթիռի վթարի վայրում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ավիաաղետի վերջին՝ 9-րդ զոհի մարմինը, որը, հավանաբար, ՀՀ 28-ամյա քաղաքացի է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)
• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)
• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)
• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)
Ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
Պավել և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները: