«Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիների հայտնածը՝ Նիկոլ Փաշինյանի մասին»
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանում աշխատող ադրբեջանցիների հայտնածը․
Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող, ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանաբնակ, Ղազախի շրջանի ենթակայության տակ գտնվող Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար) և Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) գյուղերի բնակիչների ժառանգները ռուսաստանաբնակ տավուշցիների հետ շփումների ժամանակ հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչ այս տարվա մայիսի վերջ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է հանձնելու ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացող Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար) գյուղի տարածքները, նույնիսկ այդ գյուղ տանող ճանապարհն է հիմանանորոգելու, որպեսզի ադրբեջանցիները կարողանան այնտեղ հաստատվել: Ադրբեջանցիներն ասել են, որ ծրագիր կա Կիրանցին կից Խեյրիմլի և Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) «Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար) գյուղերում մեծ թվով տներ կառուցվելու, սակայն դրան ներկայումս խանգարում է այն, որ այդ տարածքներում կարող են չհայտնաբերված ականներ լինել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet