▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն ուղիղ դեպի քարե դարն է գնում

Եթէ կա տակավին գիտնական մը, որ չի գիտեր թէ առաջ մարդիկ քարէ՞ դարն են ապրեր, թէ՞ բրոնզէ, թող գա Ռուսաստանին ետևէն իյնա՝ երթա։ Ռուսաստան ուղիղ դէպի քարէ դար կերթա։ Արդի Ռուսաստանին ետևէն գացող մը պարզ պատկերացում կունենա նախնական մարդու, կրոնի, կուլտուրայի ու սովորույթներու մասին։ Ի՞նչ կարիք կա նստել գիտական կաբինետներում և զանազան սուտ ու սխալ ենթադրություններ անել։ Մարդակերությո՞ւն կուզէք, համեցեք Ռուսաստան, ուսումնասիրեցէք մարդակերությունն իր բոլոր ձևերուն մէջ։ Ռուսաստանն կրոնական ճամբով հասեր է տոտեմապաշտության։ Իր տոտեմներն սակայն, որոց կպաշտէ, տեխնիկապէս ետ կմնան նախնի տոտեմներէն։ Դիմացկուն չեն և ցեցակերության ենթակա։


Լեռ Կամսար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more