Ռուսաստանն ապրիլի 25-ից սկսած արգելելու է թուրքական սմբուկների ներմուծումը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը (Россельхознадзор): Հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական արտադրության սմբուկների մեջ առողջության համար վտանգավոր նյութեր հայտնաբերվելու պատճառով ժամանակավորապես կդադարեցվի դրանց ներմուծումը ՌԴ ոչ միայն Թուրքիայից, այլ նաև որևէ 3-րդ երկրից: Թուրքական կայքը գրում է, որ վերոնշյալ արգելքի իրական պատճառը ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով հարաբերություններում առաջացած լարվածությունն է և հիշեցնում, ռուսական կողմը Թուրքիայից ներմուծվող որոշ սննդամթերքների վրա սկսեց արգելքներ կիրառել հենց ինքնաթիռի միջադեպից հետո:
Աղբյուր` Ermenihaber