Եթե Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում սադրելու մեջ Ռուսաստանի հիմնական նպատակը դեպի Արեւմուտք տանող էներգատար խողովակները հայերի ձեռքով վնասելն է, ուրեմն հայերն էլ պետք է այդ հավանական պատերազմում Արեւմուտքի աջակցությունը ստանալու, ինչպեսեւ Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց նրա հետ պայմանավորվեն, որ չեն հարվածի այդ խողովակներին, մանավանդ որ դա առանձնապես ոչինչ չի տալու մեզ (պատերազմի համար անհրաժեշտ գումարները Ալիեւը վաղուց արդեն հավաքել է. մեզ համար շատ ավելի կարեւոր կլինի, որ Արեւմուտքը սառեցնի այդ գումարներn իր բանկերում): Ու պատերազմ սկսելու կրեմլյան սադրանքը կանխելու ձեւերից մեկն էլ այն կլինի, որ ռուսները իմանան Հայաստան-Արցախի եւ Արեւմուտքի միջեւ առկա նման պայմանավորվածության մասին: