▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը զգում է, որ դանակը հասել է ոսկորին և ամեն գնով կպահի Ասադին

Վերջին օրերին արևմտյան մամուլը գրում է, որ Ռուսաստանը զորք է մտցրել Սիրիա: Նախ՝ առնվազն միամտություն է կարծել, թե Սիրիան ու Իրաքը կործանող Իսլամական Պետություն կազմակերպությունը չի վայելում արևմտյան ուժերի աջակցությունը, այդ իսկ պատճառով, կարելի է կանխատեսել, որ պատմությունը կրկնվում է, այնպես ինչպես 1979թ ին խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, այնպես էլ հիմա, ռուսները չունեն այլ ելք և պետք է պաշտպանեն Մերձավոր Արևելքում իրենց կենսական շահերը:

Եթե ընկնի Սիրիան, ապա հաջորդը կարող է լինել Ադրբեջանը, իսկ առավել վտանգավոր է, որ կարող է լինել Իրանը, ինչից հետո ողջ մերձավոր Արևելքը, Արաբական թերակղզին և Իրանական բարձրավանդակ կանցնեն Ամենրիկայի ազդեցության տակ և այս երկիրը կկարողանա վերջնականապես ծնկի բերել Ռուսաստանը, թեկուզ միայն նավթի գնով, կամ, օրինակ՝ տեղահանվածներին դեպի Ռուսաստան ուղղորդելով և այլն: Ռուսաստանն այլ ճանապարհ չունի և եթե ուզում է մնալ գերտերություն, պետք է ի վիճակի լինի պաշտպանել սեփական շահերը:

Մեկ փաստ ևս՝ ԽՍՀՄ կործանումից հետո, մինչև 2000 ակնների կեսերը, ռուսներն անդադար կորցնում են իրենց ռազմաբազաներն ու ազդեցության գոտիները աշխարհի տարբեր հատվածներում՝ Վենեսուելլա, Կուբա, Վիետնամ, Կամբոջա, Անգոլա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և այլն: Արջը զգում է, որ դանակը հասել է ոսկորին և ամեն գնով կպահի Բաշար Ալ Ասադին:

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more