▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ է տրամադրել Ադրբեջանին, որը սահմանը խախտելու նոր շանս է

-Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հերթականներից էր: Բաքուն շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական վարքին, այն է՝ հանդիպել, գոհացնել ԵԱՀԿ-ին և միջազգային ճնշումներին, բայց միաժամանակ սահմանում խախտել հրադադարի ռեժիմը: Գիտե՞ք, որ Ադրբեջանը մի քանի անգամ դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ հիմնավորելով, որ օգտվում է ինքնապաշտպանության միջազգային նորմից,-լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ հավելելով.

«Ադրբեջանը նոր շանսեր է ստանում սահմանը խախտելու, քանի որ Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ է տրամադրել: Նաեւ, բացի իսրայելական անօդաչու թռչող սարքեր ներմուծելուց, Ադրբեջանը փորձում է սեփական արտադրությունն ունենալ: Կարծում եմ՝ մենք նույնպես պետք է զբաղվնք այդ սարքերի արտադրությամբ ու քեֆին կած երեխայի պես դիմենք Ռուսաստանին կամ այլ երկրի»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more