▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պե’տք է հետ վերադառնա ԵԽԽՎ. Սամվել Ֆարմանյան

Ռուսաստանը պե’տք է հետ վերադառնա ԵԽԽՎ: Այս մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

 

 

 

 

 

«Կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր և հովանավորվում են մյուսները:

Ռուսաստանը եվրոպական և գլոբալ քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր է և անարդյունավետ է ԵԽԽՎ-ում քննարկումներ ունենալ Ռուսաստանի վերաբերյալ, առանց վերջինիս կարծիքը լսելու և մասնակցության: Իմ այսօրվա հայտարարությունը ԵԽԽՎ-ում վերաբերում էր անցյալից եկող այդ սխալ որոշումը վերանայելու անհրաժեշտությանը:

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից այդ հարցում կարող է ԵԽԽՎ-ում օգտակար կամրջի դեր ունենալ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆարմանյանը՝ տարածելով նաև տեսանյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more