▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

«Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք չենք խոսում ինչ-որ մերձեցման, ջերմացման մասին: Մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ: Սա ստույգ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր բոլոր գործընկերների առումով, այնպիսի երկրների առումով, ինչպիսին են Թուրքիան, Իրանը, արևելաեվրոպական երկրները: Մենք ցանկանում ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիրները հաղթահարվեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

/filemanager/uploads/2019/11/week-2/Sergey_Lavrov_Zohrab_Mnacakanyan.jpg

Հավելենք, որ Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՆԱև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more