▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը նախազգուշացրել է Թաիլանդի իշխանություններին հնարավոր ահաբեկչության մասին

 

Ըստ մի շարք լրատվամիջոցների հաղորդման՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նախազգուշացրել է Թաիլանդի իշխանություններին առ այն, որ հոկտեմբերի վերջին երկու շաբաթների ընթացքում առանձին-առանձին թագավորության տարածք են ժամանել «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսացող 10 սիրիացիներ, ովքեր նպատակ ունեն վտանգելու ՌԴ շահերն այդ երկրում. չի բացառվում խմբի կողմից ահաբեկչական հարձակումների նախաձեռնումը նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ: Ընդ որում, նշվում են նաև այնպիսի մանրամասներ, որ ԻՊ-ի չորս զինյալներ հաստատվել են Պատտայայում, երկուսը՝ Բանգկոկում, ևս երկուսը՝ Պհուկետում, վերջին երկուսի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:
Վերոնշյալի համատեքստում, ռուսական անվտանգության ծառայությունների անհանգստությունը կարելի է բացատրել հատկապես այն իրողությամբ, որ անցյալ ամսվա ընթացքում ՌԴ իշխանությունների կողմից Եգիպտոսի և Թուրքիայի հանգստի գոտիներն արգելելուց հետո նշմարվում է ռուս զբոսաշրջիկների հոսքերի զգալի աճ դեպի Հարավային ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրներ և հատկապես՝ Շրի Լանկա, Վիետնամ, Թաիլանդ և այլն: Ակնկալվում է, որ ռուս զբոսաշրջիկների այցելություններն այդ երկրներ իրենց գագաթնակետին կհասնեն հատկապես Ամանորի նախաշեմին: Սրանով էլ պայմանավորված է նաև ահաբեկչական սպառնալիքի աճը, հետևաբար նաև ՌԴ հատուկ ծառայությունների առավել աչալուրջ գործունեությունը (հատկապես Եգիպտոսի Սինայ թերակղզում ռուսական մարդատար ինքնաթիռի պայթեցումից հետո)՝ կանխելու ահաբեկչական հարձակումների հավանականությունը բոլոր հնարավոր ուղղություններով:

Արմեն Պետրոսյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more