▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը հրաժարվել է կատարել Պամելա Անդերսոնի խնդրանքը

Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա խնդրում էր փակել Winter Bay նավի հյուսիսային ծովային ճանապարհը: Նավի վրա, որն ուղևորվում է Իսլանդիայից դեպի Ճապոնիա, գտնվում է մոտ երկու հազար տոննա կետի միս:Ըստ նրա` փակելով նավի հյուսիսային ծովային ճանապարհը, Վլադիմիր Պուտինը կարող է վերջ դնել հազվադեպ հանդիպող կետերի սպանությանը:

Սակայն Ռուսաստանի Բնապահպանության Նախարարությունից հայտնել են, որ ծովային ճանապարհը փակելու ոչ մի հիմք չկա: Նախարարության աշխատակիցները մերժել են խնդրանքը` նշելով, որ ըստ ՄԱԿ-ի Համագումարի ծովային օրենքի, իրենց մոտ գործում է ծովային ազատ երթևեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more