Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին. այսպես է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան մեկնաբանել Երևանի և Բաքվի հայտարարությունները
Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
ՌԴ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան, ասել է նա։
Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում է։
***
Ռուսաստանն ակնկալում է մինչև 2025թ–ի մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ. Զախարովա
Հյուպատոսության բացումը զգալի խթան կհանդիսանա առևտրի և ներդրումների, հասարակական, կրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը և փոխշահավետ կապերի հաստատմանը այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Սյունիքում տնտեսական օրակարգի առաջմղումը գնալով ավելի է կարևորվում ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված վերջերս Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման հետ։
***
ԵԱՏՄ երկրների հետ որևէ վիզային ռեժիմի մասին խոսք չկա. այսպես է Զախարովան պատասխանել Ռուսաստան մուտքի կանոնների փոփոխության մասին հարցին, այդ թվում՝ տնտեսական միության քաղաքացիների համար
2025 թվականի հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելիս անհրաժեշտ կլինի նախապես տեղեկացնել ՌԴ միգրացիոն իշխանություններին և թույլտվություն ստանալ 72 ժամ առաջ։ Նորմը գործում է նաև ԵԱՏՄ երկրների համար, բացի Բելառուսից։ Այդ միջոցներն ուղղված են անվտանգության և հասարակական կարգի ապահովմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Զախարովան:
Միգրացիայի ոլորտում ՌԴ-ում մշակվող բոլոր նախաձեռնությունները մանրակրկիտ վերլուծվում են երկրի միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, դրանց համապատասխանության տեսանկյունից։