Զարմանալիորեն, վերջին տարիներին՝ պետական մակարդակով, Ռուսաստանը հակահայկական քայլեր է կատարում(Ադրբեջանին սպառազինելը, կարևոր համագործակից համարելը, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը և այլն), որոնք ստիպում են մտածել , որ Ռուսաստանը ամեն կերպ հակառուսական տրամադրություն է սերմանում հայերի մեջ , միաժամանակ ցույց տալով, թե հակառուսական կրքերը բորբոքվում են հենց Հայաստանի ներսում. սա ենթադրաբար արվում է Հայաստանին Ռուսաստանից հեռվացնելու և ուզածին պես օգտագործելու համար: Սրա արտահայտումն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովայի <<զարմացած>> արտահայտությունը՝ կապված Մեծն Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ:
Հայաստանում գործող ՌԴ պետական և հասարակական հաստատությունները վաղուց գիտեին թե՛ Նժդեհի հրապարակի, և թե՛ այն մասին, որ Հայաստանում իշխող ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում ընկած են նժդեհյան գաղափարները: Հատկանշական է, որ ՀՀԿ-ն ՌԴ-ում իշխող «Единая Россия» (ղեկավար՝ ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդև) կուսակցության հետ սերտ համագործակցության մեջ է: Այս ամենի մասին լավ իմանալով` այսքան տարիների ընթացքում, Հայաստանի համար Նժդեհի գաղափարների կարևորությունը «չի խանգարել» Ռուսաստանին: Հարց. «Ինչու՞ հենց հիմա դա խնդիր հանդիսացավ»:
Այս քայլերը արվում են միայն այն պատճառով, որ ՌԴ-ին դուր չեն գալիս Հայաստանի և Եվրոպայի մերձեցող հարաբերությունները և հերթական «ատամ ցույց տալը» ՀՕՊ համակարգի համաձայնագրին համագործակցելու առաջարկն է:
Կարեն Գրիգորյան