galatv.am-ը գրում է. Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից եւ մեկնել Լեռնային Ղարաբաղ,-հաղորդում է BBC-ն: Նա վաճառել իր ունեցվածքը` նախիրը, ավտոմեքենաները:
Սոցցանցի իր էջում Գերման Ստերլիգովը տեղադրել է իր կողպված տան լուսանկարը եւ գրություն. «Սա Սլոբոդայի թարմ լուսանկարն է` ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների: Դեռ վաղ եք ուրախանում, կգա օրը և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով եւ որդիներ»:
Նրա օգնականը` Պոլինա Սիրոտան հաստատել է, որ Ստերլիգովն ընտանիքի անդամների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, իսկ թե երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա:
Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է, որ գործարարի հետ անընդհատ կապ է պահպանում: Փաստաբանը պնդել է, որ գործարարը դեռ կվերադառնա, քանի որ նա չի վաճառել Մերձմոսկովյան Սլոբոդայի իր հողատարածքը եւ ձիերին:
Ստերլիգովը հայտնի է որպես Ռուսաստանի առաջին ապրանքային բորսայի հիմնադիր եւ հասարակական մի շարք նախագծերի նախաձեռնող: Վերջին տարիներին նա ապրում էր գյուղում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում