Թուրքական «Hurriyet» պարբերականի պնդմամբ` Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ-ն պատկանող բեռնափոխադրող ինքնաթիռ զինամթերք է մատակարարել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)-ին:
«Hurriyet»-ը, հղում անելով ընդդիմադիր «Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովի»(SYKK) արած հայտարարությանը, նշում է, որ զինամթերքը մատակարարվել է Սիրիայի Մաքսուդ շրջանում:
Ըստ դրա` ինքնաթիռից պարաշյուտների միջոցով շրջան է իջեցվել ավելի քան 5 տ փոքր տրամաչափի զինամթերք:
Թուրքական պարբերականը հայտնում է, որ Սիրիայի քրդական ուժերին ռուսական աջակցություն սկսվեց այն բանից հետո, երբ Սիրիայում նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից խոցվեց «СУ-24» ռազմական ինքնաթիռը:
Աղբյուր` Ermenihaber