Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որի միջոցով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զենք-զինամթերք էին ստանում Իրաքից, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը սկսել է կործանիչներ ուղարկել Սիրիա ու ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: