▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական կողմը առաջ է տանում այն թեզը, որ Թուրքիան խփել է ՆԱՏՕ-ին պատկանող անօդաչու սարք

Թուրքիայի կողմից թուրք-սիրիական սահմանի մոտ խփված անօդաչու սարքի թեման մոտավորապես նմանվում է մալազիական Բոինգի թեմային:

Թուրքիան դեռ չի խոսել այն մասին, թե անօդաչու սարքն ում է պատկանում, բայց և ռուսական և արևմտյան մամուլը փորձում են պարանը ձգել իրենց կողմը: 
reuters.com-ը հղում անելով ամերիկյան պաշտոնական աղբյուրներին նշում է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ անօդաչու սարքը պատկանում է ՌԴ-ին: 
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը՝ պնդելով որ բոլոր անօդաչու սարքերը կամ իրականացնում են օպերացիա, կամ գտնվում են ավիաբազայում:

Մինչև օրվա վերջ վստահ եմ. որ այս խմորը շատ ջուր կտանի, սակայն այս պահին ռուսական կողմը առաջ է տանում այն թեզը, որ Թուրքիան խփել է ՆԱՏՕ-ին պատկանող անօդաչու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more