▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական իշխանություններն արդեն սկսում են Ասադին ցուցաբերվող իրենց աջակցությունն առարկայական դարձնել

Ռուսաստանը որոշել է ներգրավվել սիրիական հակամարտությանը: ճիշտ է, այդ ակտիվությունը լինելու է օդային հարվածների տեսքով, այնուամենայնիվ ռուսական իշխանությունները արդեն սկսում են Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող իրենց աջակցությունը Սիրիայում դարձնել ավելի առարկայական:

Վերջին շրջանում արևմտյան որոշ երկրների ղեկավար շրջանակներից կարծիքներ են հնչում առ այն, որ Բաշար ալ-Ասադը պետք է ներգրավվի Սիրիայի հակամարտության բանակցային գործընթացներում:

Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ արտաքին ուժերի կողմից որոշ համաձայնություններ են ձեռք բերվել Սիրիայում ընթացող զարգացումների առումով՝ 

1. Ռուսաստանը ներգրավվում է Իսլամական պետության և այլ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների դեմ իրականացվող օդային հարվածներին:

2.ԻՊ-ի և սիրիական կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս գտնվող որոշ հատվածներում զինադադար է հաստատվում:

Քայլեր են ձեռնարկվում հենց Սիրիայի ներսում իսլամական խմբավորումների դեմ պայքարող ուժերին աջակցության ու անցումային կառավարություն ձևավորելու առումով:

Ցանկը կարելի է շարունակել, բայց շատ բան կախված է հենց Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից:

Կարծես թե մեծ տերությունները սկսում են հասկանալ, որ սիրիական թնջուկի հանգուցալուծման ճանապարը պետք է փնտրել հենց Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում, այն էլ այդ գործընթացներում որոշ առարկայական մասնակցությամբ...

Սարգիս Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more