Ռուսաստանի օրը անհայտ տղամարդը ռուսական եռագույնով և թուրքական մահիկով ու աստղով ինքնաշեն դրոշ է տեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։
Արմենիա Sputnik–ը գրում է, որ կայքին ՀՀ ՆԳՆ–ից հայտնել են, որ դրոշն արդեն հանվել է և ձեռնարկվել են «վարչական միջոցառումներ»։ Միաժամանակ, որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, սադրանք իրականացնողին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ կազմվել է արձանագրություն «անթույլատրելի վայրում փողոցը հատելու» վերաբերյալ։
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: |